Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կորցրել է 320 գյուղի բնակչություն

Հասարակություն
8eb9f4ff30c3cced1bffc18aeecd01cf

Հայաստանը գտնվում է բարդ ժողովրդագրական գործընթացների փուլում։ Մոտակա տաս տարիներին Հայաստանում կարող է գրանցվել բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ, երբ մահացությունները կգերազանցեն ծնունդներին։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ այն տպավորությունն է, որ Հայաստանում մարդիկ ծնվում և մեծանում են հետագայում Ռուսաստանի աշխատանքային շուկան լրացնելու համար։

Իսկ վերջին տարիների ցածր ծնելիության հետևանքն այն է լինելու, որ նրանց 50 տարեկան դառնալու պարագայում Հայաստանում բնակչությունը կկազմի ընդամենը 1,5 մլն մարդ։

Թեև դեռևս նախորդ դարի 80-ական թթ. իրականացրած ժողովրդագրական հետազոտությունները փաստում էին, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում Հայաստանի բնակչության թիվը պետք է 4,5 մլն լիներ։

Իսկ միայն վերջին տաս տարում Հայաստանը կորցրել է 320 հազար բնակչի, որ Հայաստանի միջին թվաքանակի 10 քաղաքի կամ 320 գյուղի բնակչություն է։ ՚

«Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ ժողովրդագրական գործընթացների կարգավորմամբ պետք է բոլորը մտահոգ լինեն, մասնավորապես խոշոր բիզնեսը, որը կորցնում է իր պոտենցիալ սպառողի։

Եվ պատահական չէ, որ ծնելիության կրճատման և արտագաղթի ավելացման արդյունքում վերջին 1-2 տարում Հայաստանում նվազում են ներմուծման ծավալները։

Բնակչության թվի նվազումը բացասաբար է ազդելու ինչպես տնտեսական իրավիճակի, այնպես էլ ազգային անվտանգության խնդիր է առաջ բերելու, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունն արագ աճում է, իսկ Հայաստանինը՝ նվազում ։