Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթությունը Հայաստանում վերածվել է բիզնեսի (տեսանյութ)

Հասարակություն
b4479368335a6c0f822ad9eb84c5bd21

Կրթությունը մշակույթի ոլորտից տեղափոխվել է բիզնեսի դաշտ. Այսօր կրթության վերաբերյալ հրավիրված բանավեճի ընթացքում նշեց ԵՊՀ պրոֆեսոր Արա Աթայանը։

«Վճարովի համակարգը այն ձևով, ինչպես մենք այսօր ենք պատկերացնում և ինչպես երբեմն տարբեր թոք-շոուներում մեր համալսարանների կամ նախարարության ներկայացուցիչներն են դա ներկայացնում, ոչ մի կիրթ երկրում գոյություն չունի»,- նշեց պրոֆեսորը՝ ավելացնելով, որ եթե անգամ Եվրոպայում որոշ բուհերում կրթությունը վճարովի է, ապա դա այդպես է ոչ թե պետության բյուջեն լցնելու, այլ դասախոսներին վճարելու համար։

Ա. Աթայանի այս կարծիքի հետ չհամաձայնվեց նրա ընդդիմախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով, որ այսօր բարձրագույն կրթության կարևորագույն խնդիրներից է բուհերում մասնագիտությունների ճիշտ բաշխումը, ինչպես նաև հետևելը, թե որքանով են այդ մասնագիտությունները պահանջված։