Կրասնոդարում զոհվածներից 4-ի անունը հայտնի է (տեսանյութ)
Հայտնի են Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած ՀՀ հինգ քաղաքացիներից չորսի անունները` 1985թ. ծնված Մարիամ Վաչագանի Սահակյան, 1976թ. ծնված Լուսինե Սամվելի Խաչատրյան, 2006թ. ծնված Պերեգ Տիգրանի Բարիկիտյանը եւ 1971թ. ծնված Արմեն Բաբայանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հինգերորդ զոհվածի անունը դեռ ճշտվում է, իսկ եվս մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ում մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին, ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի - Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին: