Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները պիկետ կանեն (տեսանյութ)

Հասարակություն
eabe19161ca96fa51caa7f0833ea5311

Հայ ժողովուրդը չպետք է անտարբեր մնա Սիրիայում ընթացող պատերազմի նկատմամբ, ինչը կարելի է ոչ պաշտոնական միջազգային ինտերվենցիա համարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց պատմաբան Արմեն Կարապետյանը։ Միջազգային ինտերվենցիա ասելով՝ պատմաբանը նկատի ունի ԱՄՆ ռազմական գործողությունները, որոնք նա համեմատում է 1915թ. Հայոց ցեղասպանության հետ։

«Պարտավոր ենք մենք այսօր բարձրաձայնել մեր «ո՛չը» և «ո՛չ» ասել Սիրիայի ժողովրդի եղեռնին», - ասաց պատմաբանը՝ ավելացնելով, որ հայ ժողովուրդը չպետք է մոռանա այն օգնությունը, որը Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայերին ցույց է տվել 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ։

Միաժամանակ պատմաբանը նշեց, որ հայ ազատամարտիկները պատրաստ են մասնակցել պատերազմին՝ օգնելով սիրիացիներին, պարզապես այս դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել տեղի հայերին վտանգի չենթարկելու համար։ «Էնտեղ կարող են մոլի մի բան՝ հակահայկական հիստերիա սկսել թուրքերը, թե տեսեք հայեր են կռվում այստեղ։ Միայն սա է մեզանում այս ցանկությունը հետ մղում», - պարզաբանեց Ա.Կարապետյանը՝ ընդգծելով, որ այս խնդրին կարելի է միջամտել նաև խաղաղ ցույցերի և պիկետների միջոցով։