Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչվերացը ուրախ տոն է

Հասարակություն
ddc01b478f5b71217db2e95d3a4589fd

Խաչվերաց տոնին ընդառաջ qahana. аm կայքը պատասխանել է ամենահաճախ տրվող հարցերին.
1. Խաչվերացը տխո՞ւր տոն է, այդ օրը չե՞ն ուրախանում:

Խաչվերացը հինգ տաղավար՝ այսինքն մեծ տոներից է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական Արյունը, և մեզ փրկություն շնորհվեց:

2. Ե՞րբ է Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոնը): Ե՞րբ է Մեռելոցը:

Տոնն այս տարի սեպտեմբերի 15-ին է: Մեռելոցը՝ սեպտեմբերի 16-ին:

3. Արդյո՞ք նոր հանգուցյալներիՄեռելոցը սեպտեմբերի 15-ին է, իսկ հին ննջեցյալներինը՝ 16-ին:

Ոչ: Հին և նոր ննջեցյալներ ասված չկա: Բոլոր հանգուցյալների համար Մեռելոցը միևնույն օրն է լինում: Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 16-ին: