Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուղեվարձը 100-ի փոխարեն 90 դրամ պետք է լինի» (տեսանյութ)

Հասարակություն
c25bd24bacfcac50158526af3d5b4b0a

Ուղեվարձը 100-ի փոխարեն 90 դրամ պետք է լինի: «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ մանրակրկիտ հետազոտություններ են իրականացրել` եզրահանգելով, որ տրանսպորտի սակագինը եղածից 10 դրամով պակաս պետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Գևորգյանը:

Ասուլիսի մյուս բանախոսները` քաղաքացիական ակտիվիստներ Ռուզաննա Գրիգորյանը և Լենա Նազարյանը, անդրադարձան իրենց պահանջին, այն է` տրանսպորտի ոլորտի երկու պաշտոնյաների հեռացման հարցին` նշելով, որ իրենց պահանջները հիմնավորված են, քանի որ այս անձինք չարաշահել են պաշտոնական դիրքը, գծատեր են և ակցիաների ընթացքում վիրավորել են քաղաքացիների ու լրագրողների:

Ասուլիսին ներկա էր նաև քաղաքապետարանի դիմաց արդեն մեկ ամսից ավելի նստացույց իրականացնող երեք երիտասարդներից մեկը` Սուրեն Սահակյանը, ով նշեց, որ առաջիկայում իրենց պայքարի մարտավարությունը կփոխվի: