Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծածկած շուկային բացօթյա կանգա՞ռ է պետք

Հասարակություն
a4bb67b11df28ae0ab73044cd54bb0f6

«Ա1+»-ը նամակ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցին գույք է նվիրել, ինչպես նաև ֆինանսավորել է ջեռուցման համակարգի անցկացումը և այժմ էլ ֆինանսավորում է դպրոցի փուլային վերանորոգումը։ Մի խոսքով՝ անում է ամեն ինչ այդ դպրոցի համար, քանի որ դպրոցը լուռ է մնացել և շարունակում է լուռ մնալ Ծածկած շուկայի այս ողջ պատմության ընթացքում։ Նամակում նաեւ ասվում է. «Սամվել Ալեքսանյանն աչք ունի դպրոցի բակի տարածքի վրա. դրա մի մասը ուզում է իրենով անել և դարձնել բացօթյա կանգառ՝ շուկա եկող մեքենաների համար»։ 

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցին տնօրեն Էլեոնորա Թումանյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը. «Կարող եք ինքներդ գալ և տեսնել դպրոցի գույքը, մեզ ոչ դիմել է, ոչ էլ մեզ հետ կապ ունի Սամվել Ալեքսանյանը։ Չեմ հասկանում՝ ում մտքով է անցել նման լուրեր տարածել, անգամ նման մտորումներ չեն եղել։ Կողքը գնում է նրա փակ շուկայի շինարարությունը, որը մեզ հետ ընդհանրապես կապ չունի»։

Իսկ թե ինչպես կլուծվի բացօթյա կանգառի հարցը՝ կհետեւենք առաջիկայում։