Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10-15 րոպեում կարելի է նվերներ ստանալ

Հասարակություն
ae0ebe1e4ae1ba9eb479dfee7d9abf15

ԵՄ կենտրոնը Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինա է հայտարարում: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուք, երրորդը` Քինդլ-էլեկտրոնային գիրք:

Վիկտորինան կազմված է 16 հարցից` պատասխանների տարբերակներով, որոնք հարկ է նշել, և ողջ հարցաշարը կզբաղեցնի 10-15 րոպե ժամանակ գիտակ մարդու դեպքում և քիչ ավելին այն անձանց դեպքում, որոնք անհրաժեշտություն կունենան սեղմել հղումները ավելին իմանալու համար: Վիկտորինային կարող են մասնակցել միայն Հայաստանի բնակիչները, և այն առցանց հասանելի կլինի մինչև 2013թ.-ի դեկտեմբերի 1-ը: Հիմնական բոլոր մրցանակները վիճակահանությամբ կորոշվեն այն անձանցից, ովքեր ճիշտ են պատասխանել բոլոր 16 հարցերին:

Ի հավելումն հիմնական մրցանակների` ԵՄ կենտրոնը կտրամադրի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երևանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

Մասնակցեք վիկտորինային` հետևելով այս հղմանը.http://eucentre.am/eu-armenia-quiz-2013/