Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ը կներկայանա նորովի

Հասարակություն
83b60f985bfc06a33b28f926f9423531

Շատ շուտով «Ա1+»-ն իր ընթերցողին կներկայանա նոր, ժամանակակից ու գործածման համար առավել դյուրին տարբերակով, թարմ ուժերով ու գաղափարներով, առավել շատ տեսանյութերով ու սուր մեկնաբանություններով։

Ամեն օր, ժամը 13.45-ից մինչեւ 20.00-ն, կայքը կներկայացնի «Այբ-Ֆե» լրատվականի լուրերը հայաստանցիների, իսկ 20.00-ից մինչ լուսաբաց՝ օվկիանոսից այն կողմ գտնվող մեր Սփյուռքի համար։

Սիրով կհամագործակցենք մեր ընթերցողների եւ ունկնդիրների հետ. գրեք մեզ, ահազանգեք, պարզապես հայտնեք ձեր դիտողություններն ու ակնկալիքները։