Ազատամարտիկները հանդիպել են Ա. Սարգսյանին ու Ր. Հովհաննիսյանին
Սեպտեմբերի 13-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ։
Նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, ՀՀ իշխանությունների՝ այս իրավիճակին համարժեք չլինելը, «Հանրապետություն» կուսակցության՝ ազատամարտիկների շարժմանը զորակցելու հարցը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունների՝ կլոր սեղանի շուրջ հանդիպելու հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են կուսակցության «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամները: Հանդիպումը անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Մանրամասները՝ հերթական համահավաքում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին:
Քանի որ «Ժառանգություն» կուսակցությունն, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջիններից է արձագանքել ձևավորված շարժմանը և հայտարարել ազատամարտիկների նախաձեռնությանը միանալու և աջակցելու մասին, սեպտեմբերի 14-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներն արդեն իսկ աշխատանքային հանդիպում են ունեցել Րաֆֆի Հովհանիսյանի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հետագա քայլերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեպտեմբերի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած, անկախության 22 ամյակին նվիրված «Անկախությունը երեկ և այսօր» թեմայով հանրահավաքին ազատամարտիկների մասնակցության վերաբերյալ:
Մանրամասները՝ հերթական համահավաքում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին:
Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդ, Ազատության հրապարակ