A
A
Վախճանվել է Ջերարդ Գաֆեսճյանը
Գաֆեսճյան արվեստի կենտրոնից «Ա1+»-ին հաստատեցին լուրն այն մասին, որ կյանքի 88-րդ տարում վախճանվել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը
Ջերարդ Գաֆեսճյանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: «Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամ»-ի գործունեությունն ուղղված է հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը:
Հիմնադրամը շարունակաբար նվիրատվություններ էր կատարում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման, շուրջ 50 մլն դոլար է ներդրվել Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար։
Ջերարդ Գաֆեսճյանը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր էր։