Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր»

Հասարակություն
5d9f9b3e07cb083f90d93f36db8d8b56

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ազատագրվենք համբուրվելով» նախաձեռնություն է բացվել։
Հեղինակները նպատակ ունեն Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշել Հանրապետության հրապարակում՝ զանգվածային ու կազմակերպված համբույրով։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նախաձեռնության հեղինակներից Զառա Հովհաննիսյանը, երկրին դրական էներգետիկան, սերը, մարդասիրությունը, փոխադարձ ջերմությունն ու հոգատարությունը շատ են պակասում:

«Դրական էներգետիկա հաղորդենք մեր անկախությանը, դա իսկապես կարևոր է։ Սեպտեմբերի 21-ն այն օրն է, որ երազել են շատ սերունդներ, եւ հիմա անկախությունը վտանգված է, պաշտպանենք մեր անկախությունը»,- նշեց նա։

Միջոցառման ժամը դեռ որոշված չէ, սակայն հրապարակ եկած զույգերը ստանալու են գլխակապեր՝ բանդանաներ, որոնց վրա գրված է լինելու «Ազատ, Անկախ Հայաստան» եւ համբուրվելու են հնարավորինս երկար։

«Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր»,- ավելացրեց Զառա Հովհաննիսյանը։
Զ. Հովհաննիսյանը նաեւ ավելացրեց, որ մինչ այս պահը միայն տղամարդիկ են արձագանքել միջոցառմանը։

«Ըստ որոշ կանխատեսումների՝ այդ օրն անձրեւային է լինելու, այնպես որ՝ ռոմանտիկ պահերն առավել ամբողջական կլինեն»,- խոստացավ նախաձեռնության հեղինակներից Զառա Հովհաննիսյանը։