Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Զախարյան. «Ակտիվիստները թափթփուկներ են»

Հասարակություն
3b56411540d0fa9c82d336f4df6d0ac1

Մոտ 2 ամիս առաջ ձևավորված «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը արդեն հասցրել է ամբողջովին ծանոթանալ ու անգամ հետևություններ անել Կոմիտաս 5-ում ծավալվող իրադարձություններին:

Կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հանդիպել է Կոմիտաս 5-ում շինարարություն ծավալող սփյուռքահայ Էդուարդ Քեշիշ Աբրահամի հետ:

«Գործն սկսվել է դեռևս Երվանդ Զախարյանի քաղաքապետ լինելու օրոք. հողը վաճառվել է ոմն Արմենի, դրանից հետո սփյուռքահայը ներկայացրել է 14 հարկանի շինություն կառուցելու իր նախագիծը, որը հավանության է արժանացել Բեգլարյանի կողմից, Տարոն Մարգարյանն է հաստատել է այս ամենը:Այժմ մեր սփյուռքահայ բարերարը պատրաստվում է ընդամենը 7 հարկանի շինություն կառուցել և շուտով իր նոր նախագիծը կներկայացնի ճարտարապետ Մկրտիչ Մինասյանին»,-տեղեկացրեց նա:

Ըստ Անի Զախարյանի՝ այստեղ պակասում է օբյեկտիվ վերաբերմունքը:

«Բնակիչները մեզ ասում էին, թե ծառեր են հատվել, բայց եղել է ընդամենը խարխուլ մի շինություն, որը սփյուռքահայը փոխել է կոյուղագծերից սկսած, վերանորոգել է իրենց բակերը»,-նշեց նա:

Կուսակցության ղեկավարը չի շտապում պաշտպանել միայն սփյուռքահային: Ըստ նրա՝ հասարակությունը ուզում է պաշտպանել սեփական իրավունքները, բայց շեղվել է ճանապարհից, քանի որ պետություն չկա:

«Պետությունը, որ փաստաթղթի տակ ստորագրում է, պետք է հետո կանգնի թե ժողովրդի, թե սփյուռքահայի կողքին և տա օբյեկտիվ լուծում, բայց դա չկա, որովհետև պետություն չկա»:

Ինչ վերաբերում է կուսակցության քայլերին,Անի Զախարյանը նշեց, որ պատրաստվում են նամակներով դիմել քաղաքապետարան:

Ի դեպ, նոր կուսակցության ղեկավարը արդեն հասցրել է բախվել ակտիվիստների հետ.«Ես լուրջ չեմ վերաբերվում նրանց:Նրանք ատելություն են սերմանում ոստիկանի նկատմամբ, ինչ-որ նստացույցեր են անում, իմ հասցեին էլ վարկաբեկող արտահայտություններ էին արել, բայց ես հանդիպել եմ ու լուծել եմ հարցերս այդ թափթփուկների հետ»,-եզրափակեց նա: