A
A
Նաիրիտցիները դեռ աշխատավարձ չեն ստանա
Քիմիական երբեմնի հսկա՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դեռ աշխատավարձ չեն ստանա։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը, առայժմ նորություն չկա։ Գործարանը նաիրիտցիներին 10 ամսվա գումար է պարտք։
Նրա խոսքերով՝ աշխատողները նորմալ գալիս են աշխատանքի եւ այս պահի դրությամբ գործադուլի վերաբերյալ խոսակցություններ չկան։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում կարծես ավանդույթ է դարձել, որ աշխատակիցները աշխատավարձ են ստանում նախագահական նստավայրի կամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։
Իսկ «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։ 2700 աշխատակիցների կեսից ավելին պարապուրդում են եւ ստանում են աշխատավարձի 1/3-ը։