Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրիացի ուխտավորների այցը Մայր Աթոռ

Հասարակություն
9d3c49435b7ce6e2e82f603d29dc5ff6

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց մի խումբ ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ ավստրիական «Ֆուրխե» քրիստոնեական շաբաթաթերթի հիմնադիր և հրատարակիչ պրոֆեսոր Հայնց Նուսբաումերի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ նման ուխտագնացությունները սքանչելի առիթ են ճանաչելու քրիստոնեական այլ երկրներն ու Եկեղեցիները, ինչպես նաև զորացնելու քրիստոնեական եղբայրական հարաբերություններն ու փոխհամագործակցությունը:

Նորին Սրբությունը ուխտավորներին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանն ու դարավոր հոգևոր փորձառությանը, ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը կրթական, սոցիալական և քարոզչական ոլորտներում: Միաժամանակ Վեհափառն անդրադարձավ Հայ Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին