Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակակուսաթաղանթային» կուսակցություն ունենք

Հասարակություն
20ea631584b97efecffe4e6f050b3c29

Մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, և որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել:

Նա կոչ է անում աղջիկներին՝ կուսության հարցում չհապաղել։
Այս մասին գրել է aravot.am-ը։

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Անի Զախարյանի մտքերին՝ «ՀԱԿԱԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» վերնագրով գրառմամբ։ Գրառման հեղինակի թույլտվությամբ հրապարակում ենք նրա արձագանքը.

«Կենսաբանական գիտությունների թեկնածու Անի Զախարյանն իմ նախկին աշակերտուհին է եղել, միշտ հիացած եմ եղել նրա ինտելեկտուալ պատրաստվածությամբ, արվեստի հանդեպ ունեցած սիրով: Սա երևի երկու գենային գծի զուգորդումն է, որովհետև հայրը գիտության թեկնածու էր, պատրաստ էր դոկտորական ատենախոսությունը, սակայն նա 1988-ի դեկտեմբերի 7-ին զոհվեց։ Հորեղբայրը ՀՀ վաստակավոր արտիստ է, շնորհալի անձնավորություն։ Անին, լինելով գիտության թեկնածու, ավարտեց նաև թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը ու... իրեն տվեց «քաղաքականությանը»։ Եվ որպեսզի շատ ինքնատիպ լինի, սկսել է պայքար ծավալել կուսաթաղանթի դեմ՝ 26-ն անց բոլոր աղջիկներին կոչ անելով կուսաթաղանթաձերբազատում։ Ինքը մեկ տարի առաջ է «ազատագրվել»։

Անկեղծ ասած, մինչև վերջերս պարզապես կասկածում էի, իսկ հիմա համոզվեցի, որ նախկին աշակերտուհիս հոգեկան լուրջ խնդիրներ ունի, նրանով պետք է բժիշկները զբաղվեն, այլապես իր «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությամբ կարող է պատուհաս դառնալ հասարակության համար։

Կոչ եմ անում այն հ/կ-ներին, որոնք զբաղվում են հոգեկան առողջության խնդիրներով, աջակցեք Անի Զախարյանին, նա իսկապես կարող է շատ օգտակար լինել գիտության համար, մինչդեռ հիմա գլորվում է հոգեկան հիվանդության անդունդը»։