Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի օդն աղտոտված է ծանր մետաղներով

Հասարակություն
3741b241978ae2f182fbdf8d4e041b6e

ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային ինստիտուտը հետազոտություն է անցկացրել օդի աղտոտվածության մասին։

Դրանք ցույց են տվել, որ ոչ միայն փոշին է աղտոտիչ, այլ առաջնային աղտոտիչ է համարվում փոշու մեջ ծանր մետաղները: «Տարիներ շարունակ հայտնաբերել ենք տարբեր որակական ու քանակական ցուցանիշներով ծանր մետաղներ: Քաղաքի գրեթե ողջ տարածքը աղտոտված է մոլիբդենով: Փոշու մեջ հայտնաբերել ենք կադմիում, արսեն, սնդիկ»,- ասում է ՀՀ ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը։

Ըստ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանի՝ բացի օդի աղտոտումից, տրանսպորտի աղմուկը եւս շատ է ազդում մարդու վրա։