Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորին ճանապարհեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով (տեսանյութ)

Հասարակություն

Տիգրան Առաքելյանն այսօր դատարան մտավ ազատ արձակվելու ակնկալիքով, սակայն դուրս եկավ նույն կարգավիճակով: Տիգրանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը այսօր կրկին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը` կալանքը փոխելու վերաբերյալ: Դատարանը երկու ժամ խորհրդակցելուց հետո որոշեց մերժել միջնորդությունը:

Շուշանյանի խոսքերով` հանրությանը քաջ հայտնի և հարգանք վայելող 100-ից ավելի անձիք ստանձնել էին Տիգրան Առաքելյանի դատավարական պատշաճ վարքագծի երաշխավորությունը և յուրաքանչյուրը պարտավորվել էին 500 հազար դրամի չափով գումար վճարել: Այդուհանդերձ, դատարանի որոշումը փաստաբանի համար կանխատեսելի էր:

Դատարանի որոշումից հիասթափված ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Հայաստանում դատական համակարգի առողջացման նախադրյալներ չի տեսնում:

Նշենք, որ մինչ այս Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությամբ հանդես էին եկել ՀՀ ԱԺ 4 խմբակցություններ, որը նույնպես մերժվեց: Այսօրվա որոշման մեջ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ մի պատճառաբանություն չբերեց և առանց հայտարարելու դատական նիստի ավարտի և հաջորդ նիստի մասին` քաղաքացիների վանկարկումների ներքո լքեց դատարանը:

Մանրամասները` տեսանյութում: