A
A
Աստաֆյան փողոցի 150-ամյակն է (տեսանյութ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին:
Օրինակ՝ 963 թվականին հիմնվել են Անիի Աշոտյան պարիսպները, որի կառուցումն ավարտվեց 2 տարուց։ 1000-ամյակն է նաեւ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցու և Անիի Գագկաշեն եկեղեցու։
Սալմաստ գավառի Հոդար գյուղի ծխական եկեղեցին կառուցվել է 200 տարի առաջ։ 150 ամյակն է բոլորել Լոռու Ակներ գյուղի եկեղեցու, Ալաստանի հայ կաթողիկիե եկեղեցու, Ախալցխայի Մարդա թաղամասի Սուրբ նշան գմբեթավոր եկեղեցու։ Երեւանի Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցը նույնպես բացվել է 1863 թվականին։