Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահի պատասխանը ՀԿ-ին

Հասարակություն
6147de602867830b3746bd54e2188e67

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ՝ 2013 թ. սեպտեմբերի 18-ին, պաշտոնական էլ փոստին ստացել է Ազգային ժողով ուղարկված 131 նամակներից առաջին պատասխանը: Այն ստացվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, որը վերաբերում է Մաքսային միությանը միանալու մասին ԱԺ նախագահի կարծիքին։

«Այո, կողմնակից եմ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելուն, քանի որ այն բխում է մեր երկրի շահերից: Դա ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում։ Մենք շարունակելու ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը մեր երկրում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը։