Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է Վիգեն Դ.-ն

Հասարակություն
fbd0104cd56bdb1eafa183ce5ee3854d

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում մի խումբ տղաներ իրեն ծեծել են: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:

Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն և Էդգար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգենի ու Էդգարի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Թե ինչպես է դեպքը պատահել ըստ տուժող կողմի՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության՝  կներկայացնենք քիչ հետո։