Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգրագետ մոտեցում` խորհրդանշաններ սահմանելիս

Հասարակություն
bd921b2b30f605e2b62f683c292bb1f8

Հայաստանի տարածքային կառավարման մարմինները հաճախ խորհրդանշաններ սահմանելիս, մեղմ ասած, անգրագետ մոտեցում են ցույց տալիս: Կարծում է «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Այս սխալը շտկելու համար հիմնադրամը նախատեսում է ստեղծել պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ. «Այն մշակելու է պետական խորհրդանշանների վերաբերյալ քաղաքականությունը: Մինչ այս այդ ուղղությամբ եղել են քննարկումներ հանրային խորհրդում և առաջարկը ընդունվել է: Խորհուրդը պետք է գործի նախագահի գրասենյակին կից»,- նշեց նա: 

Պավել Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Անկախության օրը իրենք կկազմակերպեն ֆլեշմոբ: Նրա փոխանցմամբ` 200 և ավելի քաղաքացիներ կպատկերեն 22 թիվը` անկախության 22-րդ տարեդարձին: