Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաչիկյանի գործով»՝ զանգ հորաքրոջը

Հասարակություն
058235c1a0d874c945da06b6f7a23f48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր սոցիալական ապահովության պետական ծառայության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը, դատարան ներկայացած վկա Գեւորգ Թագվորյանը չփայլեց իր հիշողությամբ. նա չէր հիշում, թե իր հորեղբայրը երբ է մահացել եւ երբ է եկել Ամերիկայից իր հայրը, որպեսզի մասնակցի հորեղբոր հուղարկավորությանը:

Այդ հարցի ճշտումը կարեւոր էր նրանով, որպեսզի պարզվեր, թե Հայաստանում գտնվելու ժամանակամիջոցում արդյո՞ք Թագվորյանի հայրը ստացել է իր կենսաթոշակը:

Դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված էր առաջարկել 3 տարբերակ, այն է՝ վկան պետք է զանգի հարազատներից որեւէ մեկին կամ դատարան ներկայացնի մահվան վկայականը, կամ գնա գերեզման, որտեղից պարզ կդառնա, թե երբ է մահացել հորեղբայրը:

Վկան ընտրեց երրորդ տարբերակը՝ «զանգ ընկերոջը»՝ հորաքրոջը, որն ասել էր, որ մահացել է 2009թ. ապրիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝