Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները դիմել են Ս. Սարգսյանին

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

ՀՀ Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լևոն Տեր-Ավետիքյանցը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը երեկ որոշել է դիմել Սերժ Սարգսյանին՝ Ռուբեն Սահակյանին վաստակավոր իրավաբանի կոչում շնորհելու հարցով:

Որոշումն արդեն այսօր ուղարկվել է երկրի ղեկավարին:
Ռուբեն Սահակյանը 8 տարի գլխավորել է ՀՀ փաստաբանների պալատը, հոկտեմբերի 4-ից իր լիազորությունները կստանձնի Արա Զոհրաբյանը, ով ձայների ճնշող մեծամասնությամբ սեպտեմբերի 14-ին ընտրվեց ՓՊ նորընտիր նախագահ։