Կապամոնտաժվեն գովազդային մեծ վահանակները
Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ:
«Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ինչ են այս մասին մտածում գովազդ տեղադրող ընկերությունները։
«Նուշիկյան ասոցիացիան» մեր հարցմանն ի պատասխան հրաժարվեց պատասխանել՝ արդյոք դրանից բիզնեսը կտուժի՞, թե ոչ, իսկ «Զեբրա» ընկերությունում տնօրենն օրեր շարունակ «տեղում չէ»։
Թե ուր են գնալու գովազդները, եւ որտեղ է այսօր արդյունավետ գովազդ տեղադրել՝ կանդրադառնանք առաջիկա հրապարակումներից մեկում։