Նոյեմբերին կապամոնտաժվի շուրջ106 ցուցանակ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ քաղաքապետարանը երկար ժամանակ է՝ քննարկել ու որոշել է, որ դրանք խոչընդոտում են փողոցների տեսողական ընկալմանը, ուստի պետք է ապամոնտաժվեն. «Սա գովազդի ոլորտում իրականացվող բարեփոխումների մի մասն է»։ Վահանակներում գովազդներ տեղադրող ընկերությունները համամիտ են այս ամենի հետ, այսօրվանից սկսած՝ իրենք իրենց ուժերով ապամոնտաժելու են ցուցանակները։
Հիշեցնենք, որ մեր հարցումներն այս թեմայով անպատասխան էին մնում գովազդ տեղադրող ընկերությունների շրջանում։
Մասնավորապես՝ «Նուշիկյան ասոցիացիան» մեր հարցմանն ի պատասխան հրաժարվեց պատասխանել՝ արդյոք դրանից բիզնեսը կտուժի՞, թե ոչ, իսկ «Զեբրա» ընկերությունում տնօրենն օրեր շարունակ «տեղում չէ»։