A
A
Գյուղացին խեղդվում է վարկից (տեսանյութ)
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչների եկամտի միակ աղբյուրը խաղողից ու ծիրանից ստացված բերքն է:
Գյուղացիների մեծ մասը հենց գոյատեւում է տարվա մեջ մեկ անգամ ստացած բերքի հաշվին։
Առանց վարկի գյուղացին չի կարող զբաղվել խաղողագործությամբ կամ ծիրանագործությամբ եւ ստիպված է լինում այն մարել ամբողջ տարվա ընթացքում:
Իսկ թոշակներն ու նպաստները չեն բավարարում, իսկ պետությունից էլ գյուղացին աջակցություն չի ստանում։
Մանրամասներ Ջրաշենից՝ տեսանյութում.