ՌԴ մշակույթի նախարարը ելույթ կունենա
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ելույթ կունենա Հայաստանի քաղաքագետների միության կոնֆերանսում։
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող «Politlogos» իրավիճակային վերլուծությունների ու քաղաքական կանխատեսումների կենտրոնը հրավիրում են մասնակցել «Մշակույթը որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» թեմայով ինտերնետ-կոնֆերանսին:
Կոնֆերանսի քննարկումներին կմասնակցի, ելույթ կունենա և հարցերին կպատասխանի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մեդինսկին:
Կոնֆերանսին կմասնակցեն անվանի քաղաքագետներ և մշակութաբաններ, հասարակական և մշակութային գործիչներ, Հայաստանի ազգային-մշակութային համայնքների ղեկավարներ, դիվանագիտական հաստատությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսը կանցնի Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարությամբ առաջիկա ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 17-ին, ՀՔՄ Կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում՝ Մոսկովյան 33ա հասցեում:
Մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումը տեղի կունենա նշված հասցեում ժամը 16:30-ից:
A1plus.am ինտերնետ-հեռուստատեսությունը ժամը 17-ից կկազմակերպի ուղիղ հեռարձակում ՀՔՄ դահլիճից. ինտերնետի օգտատերերը հնարավորություն ունեն մեր օպերատորների միջոցով 50 10 75 և 50 08 60 (կոնֆերանսի ընթացքում), ինչպես նաև [email protected] (նախօրոք՝ կոնֆերանսից առաջ) հարցեր ուղղել ՌԴ մշակույթի նախարարին և կոնֆերանսի մյուս մասնակիցներին: