Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաթողիկոսի հետ հակասություն չկա»

Հասարակություն
226209cc3f41079c7dcb7ec1632d7369

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը «Ա1+»-ի հետ զրույցում չհամաձայնեց կարծիքի հետ, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և հոգևորականների միջև որեւէ հակասություն կա. «Եթե դուք նկատի ունեք Ֆրանսիայի թեմի առաջնորդի հայտարարությունը, դա իրականությանը չհամապատասխանող, ոչ ճիշտ ինֆորմացիայի արդյունք է։ Ես ամռանը գտնվում էի Ֆրանսիայում, ստույգ աղբյուրներից տեղեկացա, որ նախ այն ինչ-որ մամուլում գրված էր, որ իբրև թե Ամենայն հայոց կաթողիկոսը նախարարների ներկայությամբ վիրավորել է թեմի առաջնորդին, մարդիկ ասացին, որ իրականությանը չի համապատասխանում»,-նշում է Կոմիտաս Վարդապետը։