Կոնդեցին ուզում է հայհոյել (տեսանյութ)
Կոնդեցիները վաղուց արդեն լուրջ չեն վերաբերվում քաղաքային իշխանությունների խոստումներին, թեև չեն զլանում մեկ անգամ եւս հիշեցնել իրենց խնդիրների մասին: Կոնդի նեղլիկ փողոցները հին Երևանի կոլորիտն այլեւս չեն ապահովում, փոխարենը խնդիրներ են ստեղծում տեղաշարժման համար:
Թեեւ կոնդեցիները չեն հավատում, սակայն քաղաքապետարանը, կարծես թե, որոշել է լուծել նրանց խնդիրները: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանի խոսքերով՝ ներկայումս քաղաքապետարանը պատվիրել է մշակել թաղամասի վերակառուցման հայեցակարգը, որտեղ փորձելու են խմբավորել և վերաիմաստավորել կատարված աշխատանքները:
Ճարտարապետ Սևադա Պետրոսյանի խոսքերով էլ՝ նման նախագծեր Կոնդի պատմության մեջ շատ են եղել: Կոնդում ճարտարապետը երկու կարևոր խնդիր է առանձնացնում:
Այսօրվա Կոնդի խնդիրներին համահունչ է նրա անվանումը: «Կոնդ» նշանակում է երկարաձիգ բլուր: Թաղամասի բնակիչներին այդպես էլ թվում է, որ իրենց խնդիրները երկար են ու ձիգ:
Մանրամասները` տեսանյութում: