Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգնություն վարորդներին

Հասարակություն
3984eeebab864e34a483b5dd7fa94cd2

Տեսուչը պարտավոր է տեսախցիկը միացնել ծառայությունն սկսելուց առաջ եւ անջատել այն՝ ավարտելուց հետո։ Եթե արագաչափը միացված չէ կամ չի աշխատում, ապա պետք է դադարեցնել այդ աշխատանքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իրենք բազմաթիվ զանգեր են ստանում, երբ վարորդները բողոքում են, թե տեսուչը չի միացնում արագաչափ տեսախցիկը եւ վարորդին պարտադրում է ստորագրել արձանագրության տակ, իբր նա գերազանցել է արագությունը։

ԵԱՀԿ-ի հետ համատեղ «Աքիլլեսը» «Շտապօգնություն վարորդին վարորդ-տեսուչ հարաբերություններում» փոքրիկ բուկլետ է հրապարակել, որտեղ բացատրվում են վարորդի իրավունքները եւ նշված են հեռախոսահամարներ, որոնցով վարորդը կարող է հայտնել իր դժգոհությունը տեսուչի գործողությունների հետ կապված։ 

Բուկլետներն անվճար կբաժանվեն գազալցակայաններում, խանութներում և այլուր։
Արդյունավետությունը կստուգվի մեկ ամսից։