Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկը ծառ է կտրել

Հասարակություն
027e21f0bfa0cec6bbdb11bda2ae9b1e

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ծառուկ Կ.-ին` իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1.5 խմ փայտանյութով:

Ծառուկ Կ.-ն չի ներկայացրել փայտանյութի ձեռք բերման համապատասխան փաստաթուղթ և բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Վահագնիի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 1 հաճարենի:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: 
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: