A
A
«Փակ շուկան դեռ հնարավոր է վերականգնել»
«Փրկենք հուշարձանը օլիգարխիայից» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Մատենադարանի դիմաց՝ կրկին իրենց բողոքը ներկայացնելու Փակ շուկայում կատարվող շինարարության վերաբերյալ։
Չնայած շինարարությունն արդեն ավարտվել է, բայց ակտիվիստները համոզված են, որ դեռ հնարավորություն ունեն ապամոնտաժելու և վերականգնելու Փակ շուկայի նախկին պատմամշակութային տեսքը։ Ակտիվիստները հավաքվել էին հատկապես Մատենադարանի մոտ, որովհետեւ Մատենադարանի շենքում այսօր անցկացվում է մշակութային գիտաժողով, որին մասնակցում էին նաեւ արտասահմանցիներ։ Ակցիայի մասնակիցները հարկ են համարել նրանց նույնպես տեղեկացնել, թե ինչ է կատարվում Երեւանի հենց կենտրոնում և ինչպես է ոչնչացվում պատմամշակութային արժեք հանդիսացող Փակ շուկան։