Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Սոս Սարգսյանը (տեսանյութ)

Հասարակություն
0426e33395fb701c38c8e55af75c03fc

Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Սոս Սարգսյանը:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։

Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Անցյալ տարի Ա1+-ը հյուրընկալել էր Սոս Սարգսյանին եւ պատրաստել էր Դիմանկար շարքից այս տեսաֆիլմը, առաջարկում ենք դիտել