Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախճանվել է անվանի երաժշտագետ Արաքսի Արծրունու Սարյանը

Հասարակություն

Վախճանվել է անվանի երաժշտագետ Արաքսի Արծրունու Սարյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Արծրունու Սարյանը:


Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: