Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան բարեգործությո՞ւն է անում

Հասարակություն

«Ներկրված բանջարեղենի միջոցով կարող է դիվերսիա կատարվել մեր երկրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ տնօրեն Պողոս Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայից ներկրվում է ոչ միայն վնասակար բանջարեղեն, այլև ներկրված ապրանքից ցեցը տարածվում է մեր երկրում. «Բանանի արկղերով են ներկրվում բանջարեղենը, ֆերմերն էլ միայն այդ արկղերն է օգտագործում, ու դա տարածվում է», - ասաց Գևորգյանը։
Նրա տեղեկություններով՝ ցեցը հասել է Կոտայքի մարզ։ Ցեցի դեմ բուժանյութն արժե հազար դոլար. «Դե արի՝ խեղճ ֆերմեր ու գնի»։


Թուրքիայից ներկրված բանջարեղենը էժան է վաճառվում, դրա համար մարդիկ դա են գնում. «Ներկրողները հարկ չեն տալիս, հինգ հարյուր դրամով թուրքական պոմիդորը վաճառում են, եթե հարկ մուծեն, պետք է նրանց վրա չորս հարյուր դրամ նստի, ստացվում է, որ Թուրքիան բարեգործությո՞ւն է անում»,- ասաց Գևորգյանը։


Բացի այդ, ըստ մասնագետի, գազի բարձր գինը բերեց ջերմոցների քանդմանը. «Շատերը քանդում են ջերմոցները, որ ինքնաթիռի տոմս առնեն՝ գնան»։


Նշենք, որ ջերմատերերը և Ջերմատնային ասոցիացիայի տնօրենը Հայաստանի ջերմոցային տնտեսությունը փրկելու համար պահանջում են չեղյալ հայտարարել գյուղնախարարության որոշումը, որով թույլատրվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից գյուղմթերք ներմուծել։