Ակտիվիստները շարժվում են դեպի Փակ շուկա
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխիայից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից շարժվեցին դեպի դատախազություն և կոչ արեցին պատժել հանցագործին (Սամվել Ալեքսանյանին-հեղ.)՝ մշակութային հուշարձանը՝ Փակ շուկան հենց Երեւանի կենտրոնում ոչնչացնելու համար։
Նրանք հիշեցրեցին դատախազությանը, որ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը Փակ շուկայում տեղի ունեցող շինարարությունը ճանաչել են անօրինական։
«Ինչպե՞ս եք դուք հայտարարում, որ Փակ շուկայի շինարարության մեջ ոչ մի անօրինական բան չկա. եթե այդպես է, ապա ինչպես է քաղաքապետարանը 2 անգամ տուգանել Ծածկած շուկայի սեփականատիրոջը, եթե անօրինական ոչինչ չկա, ուրեմն գործ հարուցեք քաղաքապետարանի դեմ՝ սխալ տուգանք սահմանելու համար»,- հայտարարեց ակցիայի մասնակից Գեւորգ Սաֆարյանը։
Այնուհետեւ ակցիայի մասնակիցները շտապեցին քաղաքապետարան, որտեղ ողջունեցին քաղաքապետարանի դիմաց արդեն 2 ամիս նստացույց անող ակտիվիստներին, եւս մեկ անգամ դիմեցին Տարոն Մարգարյանին, որպեսզի նա թույլ չտա Փակ շուկայի ոչնչացումը։
Այս պահին ակտիվիստները շարժվում են քաղաքապետարանից դեպի Փակ շուկա։ Այնտեղ, ըստ լուրերի, ակտիվիստներին սպասում են Սամվել Ալեքսանյանի կողմից ուղարկված հայտնի կանայք։