Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվեց հայ սպայի հուշարձանը

Հասարակություն
bc3a30036963dae3f5b2b5f94bb8d391

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանն այսօր բացվեց 

Երեւանի Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում։
«Գուրգեն Մարգարյան» ՀԿ ղեկավար Աշոտ Խեչոյանի խոսքերով՝ հուշարձանը բացվել է առանց պետական աջակցության։

Հուշարձանի բացմանը ներկա էր բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ գրող Զորի Բալայանը։
2004 թ փետրվարի 19-ին Հունգարիայում կացնի 16 հարվածից սպանվեց հայ սպա, 26-ամյա Գուրգեն Մարգարյանը։ Քնած ժամանակ նրան կացնահարել էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը:
Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին վերադարձվել էր Ադրբեջան, որտեղ նրան Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել եւ հերոսացրել: Դեպքից հետո Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Գուրգեն Մարգարյանի հետ էր նաեւ սպա Հայկ Մակուչյանը։ Նա եւս թիրախ էր հանդիսացել, սակայն երջանիկ պատահականությամբ փրկվել էր։

Մարդասպանին Ադրբեջան վերադարձնելու հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմում է ստացել հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի դիմումը։

Նրանք ՄԻԵԴ են ներկայացրել այն հիմքերը, ըստ որի, ոչ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները եւ ոչ էլ Հայկ Մակուչյանը տեղյակ չեն եղել, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու են։