Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքապետը դպրոց գնացե՞լ է»

Հասարակություն
0be715684e68e69ac5b386eb294fed82

Որեւէ շինություն մեր բակում չի կառուցվելու։ Այս պահանջով այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց էին հավաքվել Երեւանի Կոմիտաս 5 ա շենքի բնակիչները։ 

Բնակիչները նշում են, որ շինարարությունը շարունակվում է եւ կառուցապատողներն արդեն շենքի հիմքի աշխատանքներն ավարտին են հասցրել։

Նրանց խոսքերով՝ շատերը կարող էին հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, սակայն շատերը ծեր են ու հիվանդ։

Բնակիչներից Անուշ Բալասանյանն էլ առաջարկեց շենքի կառուցապատումը տեղափոխել Երեւանի քաղաքապետարանի դիմացի հատվածը;

«Էդուարդ Քեշիշ Աբրահամը (նկատի ունի կառուցապատողին) գա եւ այստեղ մոտեցնի, ավելի ճիշտ փողոցն էլ փակի եւ կառուցի ոչ թե 7, այլ 14 հարկանի շենք, որպեսզի Տարոն Մարգարյանը բացի պատուհանը եւ տեսնի գեղեցիկ մի շինություն, ինչպես ինքն է ասում։ Եթե նա այդքան շատ է սիրում կանաչ տարածք, մենք ավելի շատ ենք սիրում եւ այդ կանաչապատ տարածքը ուզում ենք լինի մեր շենքի դիմաց»,- ասաց նա։

Իսկ Մուշեղ Սուվարյանին էլ թվում է, որ թե´ կառուցապատողը եւ թե´ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դպրոց չեն գնացել եւ չգիտեն, որ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։ «Նշվում էր, որ շենքը պետք է լինի 14 հարկանի եւ 12 մետր լայնությամբ։ Սակայն հիմա կառուցելու են 7 հարկանի շենք՝ 24 մետր լայնությամբ։ Լույսս ընդհանրապես փակվում է»։

Թեեւ բնակիչները ցանկանում էին հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, սակայն նրանց մոտեցավ ճարտարապետներից Արբակ Վարդանյանը եւ հրավիրեց ներս՝ բանակցություններ անցկացնելու համար։ Իսկ լրագրողներին արգելվեց ներկա գտնվել բանակցություններին։