Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրությունները կեղծված էին ու անարդար»

Հասարակություն

Կրակի օրը թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ու նախնական տվյալներով պարտված ժառանգական Սամվել Հայրապետյանը այսօր «Ա1+» - ի հետ զրույցում հայտարարեց.

«Քանի որ մենք չենք վստահում մեր իշխանությանը, դատական համակարգին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ապա ընտրությունները համարում ենք կեղծված եւ անարդար»։ Նա համոզված է, որ հանրապետական թեկնածուն՝ Արման Կարապետյանը, օգտագործել է վարչական ռեսուրսը ու մասսայական ընտրակաշառք է բաժանել. «Չենք ընդունում ընտրությունների արդյունքները եւ ընտրությունները համարում ենք չկայացած»,- ավելացնում է Սամվել Հայրապետյանը։

Ըստ նախկին թեկնածուի՝ դատարան դիմելով ոչինչ չի փոխվի, քանի որ դատական համակարգը եւս իշխանության կողմն է։. «Ես բարոյական հաղթանակ եմ տարել, քանի որ ինձ տված ձայները մաքուր են, իսկական են, իսկ իրանցը կեղծված է»։