Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

Հասարակություն
52cf2e4376eb6f82ebbb98eb2deb3e30

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ:
Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:

Ստացված ֆեյսբուքյան գրառումներից լավագույն երեքը կընտրի մեդիա ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Լավագույն գրառումները հետագայում կհրապարակվեն ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` heh.am: Լավագույն գրառման հեղինակը ՀԵՀ-ի կողմից կստանա Samsung Tab:

Ընտրություն կատարելիս ժյուրին (ժյուրիի կազմում են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը) հիմնվելու է հետևյալ կետերի վրա.

• թեմայի արդիականություն և հրատապություն,
• ֆեյսբուքյան գրառման գրագիտություն,
• հիմնախնդրի ներկայացման օբյեկտիվություն,
• ֆեյսբուքյան գրառման սրություն:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին) նվիրված տոնական միջոցառումների ընթացքում: