Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոռանալ և ներել՝ սա է համաներումը»

Հասարակություն
8b864a20d1699f7ea7a9ec4415897738

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց Սերժ Սարգսյանի՝ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարած համաներման առաջարկը։

«Համաներման ակտը ինքնին արդարադատության ակտ չէ։ Մոռանալ և ներել. այս երկու հասկացությունների համաձուլումն է համաներում բառը։
Այս քայլին գնալու համար մեծ նշանակություն է ունեցել նախորդ համաներման արդյունքները. 2011թ. 785 հոգու, 2012թ. 271-ի նկատմամբ համաներման ակտ է կիրառվել»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Արդարադատության նախարարի խոսքերով, այս համաներումը տարբերվում է նախորդներից. «Ընդլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվելու է. 3 խումբ, որոնց վրա կտարածվի համաներումը։ Մի խմբի նկատմամբ համաներումը կիրառվում է 1/4-ով, մի խմբի նկատմամբ՝ 1/3-ով։

3-րդ խումբը ծանր հանցագործություններն են. սպանություն, դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելը և այլն։ Առաջարկությունը հայկական պրակտիկայում նոր է, իսկ միջազգայինում կիրառվում է»,- նշեց Հրայր Թովմասյանը։