Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծերերը նաեւ եկամտի աղբյուր են

Հասարակություն
2ca50705142f5d63fc8a1cf7a4bfaa4b

«Մեծի նկատմամբ հարգանքը պահպանվում է մինչև օրս,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։- Մեծի կողքին ավելի լուռ ենք՝ սա նշանակում է, որ տարիքով անձի հանդեպ հարգալից ենք», - ավելացրեց բանախոսը։ Ըստ ազգագրագետի՝ ծերերը շատ ընտանիքներում եկամտի աղբյուր են. «Այսօր շատ ընտանիքներ սպասում են տատիկի կամ պապիկի թոշակին, նրանց ստացած 30000 դրամը ընտանիքի ապրուստի միջոցն է»։

Հոգեբան Խաչիկ Գասպարյանի խոսքերով՝ վերջին տարիներին ավելացել է երկարակեցությունը։ Ըստ նրա՝ ծերերն այսօր շատ խնդիրներ ունեն. չկան նրանց համար ժամանցի կենտրոններ։ «Ցավալի է, որ այսօր ծերանոցում հայնտված շուրջ 220 ծերեր երեխաներ ունեն», - ասաց հոգեբանը և հավելեց, որ նյութապաշտության այս ժամանակաշրջանում ծերերի նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է։

Խաչիկ Գասպարյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել ծերերի նկատմամբ. «Լսեք նրանց, անկախ նրանից՝ նրանք սխալ են, թե ճիշտ»,- խորհուրդ է տալիս հոգեբանը։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ 1991 թվականից նշվում է որպես Ծերերի միջազգային օր:

Այսօր աշխարհում կա մոտ 700 միլիոն մարդ, ում տարիքը բարձր է 60-ից: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում` մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին: