«Մեդիա կենտրոնը» հյուրընկալել է Շոն Մաքալիսթերին
Հոկտեմբերի 2-ին՝ ժ. 10:00-ին, «Մեդիա կենտրոնը» հյուրընկալելու է բրիտանացի կինովավերագրող Շոն Մաքալիսթերին Հայաստանում Բրիտանիայի օրերի միջացառումների շրջանակում:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են.
Էմիաս Մուրսը /Amias Moores/՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան,
Շոն Մաքալիսթերը /Sean Mcallister/՝ բրիտանացի ականավոր կինովավերագրող, «Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր,
Նազարեթ Կարոյանը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն:
Բրիտանիայի օրերի շրջանակներում Շոն Մաքալիսթերը Երևանում է լինելու հոկտեմբերի 1-ից 4-ը: Նախատեսվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, վարպետության բաց դաս և գործնական դասընթաց սկսնակ կինոռեժիսորների և արվեստագետների համար:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի մեկամսյակ՝ "Britain is..." խորագրով: