Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանացի կինովավերագրողի խորհուրդները

Հասարակություն
5a576f008e210454d5a2830107eb4d54

«Մեդիա կենտրոնը» հյուրընկալել է բրիտանացի կինովավերագրող, «Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայըս Մորզին և Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանին:

«Ճգնաժամերը տարբեր են ամեն տեղ, դրանց աղբյուրներն էլ են տարբեր: Իրավիճակը Եմենում ու Լիբիայում բավականին տարբեր է եղել, քան Եգիպտոսում: Ընդհանուր են մարդկանց ոգևորությունը և փոփոխությունների ձգտումը, որ մարդկանց բերում է փողոցներ»,- խոսելով արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ասաց բրիտանացի կինովավերագրող Շոն Մաքալիսթերը։ Նա անկեղծանում է. «Սիրիական սիրո պատմություն» նախագիծը 4 տարի է՝ կյանքումս է: Դա «արաբական գարնանից» առաջ եմ սկսել նկարահանել: Ինձ հետաքրքիր է ավելի թափանցել արաբական աշխարհ։
Ես, ճիշտն ասած, չեմ գնում թեժ կետեր պատերազմի ժամանակ, այլ գնում եմ պատերազմից առաջ և հետո: Նախ, այդքան քաջ չեմ, և բացի դրանից՝ պատերազմից հետո տեղի ունեցողը նկարահանելը շատ ավելի հետաքրքիր է»։


Բրիտանացի կինովավերագրողը մի քանի խորհուրդ է տալիս սկսնակներին.
«Առաջին խորհուրդը, որ տալիս եմ սկսնակներին, այն է, որ եթե կարող եք ուրիշ գործ գտնել, գտեք: Երկրորդ խորհուրդն այն է, որ եթե չեք կարող ուրիշ գործ գտնել, պատրաստվեք, որ բաժանվելու եք ձեր կնոջից: Եվ երրորդ. հենց բաժանվեք ձեր կնոջից, մի կարգին տեսախցիկ գնեք»,- ասում է բրիտանացին։