Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կրթական համակարգը չի բացառվում

Հասարակություն
b2ad48113eb665774c8a05b4c42df849

ԿԳ նախարար. «Դժվար է ասել՝ Մաքսային միությանը միանալուց հետո կորդեգրվի՞ նոր կրթական համակարգ, թե ոչ, բայց պարզ է մի բան, որ այն չի հակասելու մինչև այս ունեցած չափանիշներին»։

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են պրոֆեսորներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իտալիայից և Ճապոնիայից, ովքեր պատրաստվում են կիսվել իրենց աշխատանքային փորձով, ինչպես նաև կքննարկվեն 21-րդ դարում ԲՈՒՀ-երի մարտահրավերները ու կմշակվեն դրանց դեմ պայքարի մեթոդները: Գիտաժողովի բացմանը ներկա Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննը իր խոսքում նկատեց, որ նման գիտաժողովները մշտապես նպաստում են կրթական մակարդակի բարձրացմանը: Նա համոզված է,որ նման մեծ աշխարհագրություն ունեցող գիտաժողովում մեր հայ մասնագետները ոչ միայն կարող են յուրացնել նոր մեթոդները, այլև, ինչու ոչ, կիսվել սեփական փորձով: Պարոն Աշոտյանը հպարտությամբ նկատեց, որ Հայաստանը ընդամենը 2005 թվականին է դարձել բոլոնյան կրթական համակարգի մաս, բայց այսօր արդեն ամբողջովին լիիրավ անդամի կարգավիճակով գրանցում է մի շարք հաջողություններ:

«Ա1+»-ը հետաքրքրվեց Կրթության և գիտության նախարարից, թե ինչ փոփոխություններ են սպասվում կրթական համակարգում Մաքսային միությանը միանալուց հետո. «Թե Հայաստանը, թե Ռուսաստանը եվրոպական կրթական համակարգի մաս են կազմում, որը ոչ մի կապ չունի ԵՄ-ի հետ:
Դժվար է ասել Մաքսային Միությանը միանալուց հետո կորդեգրվի՞ նոր կրթական համակարգ, թե ոչ, բայց պարզ է մի բան, որ այն չի հակասելու մինչև այս ունեցած չափանիշներին»,-վստահեցրեց նա: