Ո՞ւր է գնում գազի դիմաց գանձված գումարը
Հայաստանի իշխանությունները հենց այսօր պետք է չեղյալ հայտարարեն գազի գնի սակագնի բարձրացման մասին որոշումը: Համոզված է Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը. «Կամ եթե չեղյալ չեն հայտարարում, իրենք օրենքից դուրս գործառույթներ են իրականացնում, ուրեմն իրենց վրա պետք է օրենքը ազդի»,- նշեց նա:
Պարոն Գրիգորյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն խոստովանությունը, թե Հայաստանը «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ գազի սակագնի բարձրացման պայմանագիր չունի, սակայն վառելիքը մատակարարվում է բարձրացված գնով: Ստեղծված իրավիճակում Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ նախագահի կարծիքով իր լուման ունի նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին աշխատակից, «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը հիշեցրեց, որ գազի սակագնի բարձրացման փաստաթղթերի մեջ պատճառաբանվում էր, որ 1000 աշխատեղ է բացվելու, եւ աշխատավարձերն են բարձրանալու, ինչը տեղի չունեցավ. «Ես պահանջում եմ բացատրել` ի՞նչ է կատարվել, ո՞ւր են գնացել այդ փողերը»: Մինչ կառավարությունից պատասխանը լսելը, տիկին Ադամյանը ինքն է ասում` ուր են գնացել գազի սակագնի բարձրացումից ստացված փողերը. ««ՀայՌուսգազարդն» ունի լուրջ պրոբլեմներ, չեն կարողանում վճարել բանկերին, ես կարծում եմ, որ այդ տոկոսներն են փակում»:
Մանրամասները` տեսանյութում քիչ անց: