Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծածկած շուկայի հարցը միջազգայնացվում է

Հասարակություն
4a8a6be7aad3d65b5fd06691d182ba36

Ծածկած շուկայի հարցը միջազգայնացվում է։ Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրած ասուլիսին հայտնեցին նախախորհրդարանի անդամները։

Գարեգին Չուգասզյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի 1-2 տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պիկոմոս» կազմակերպության կոմիտեի նիստը, որը զբաղվում է հուշարձանների պահպանության հարցերով։

«Այս կազմակերպությունը ստեղծվել է ՄԱԿ-ի կողմից և զբաղվում է համաշխարհային պատմամշակութային ժառանգությամբ, և ահա այդ մարմինն ունի 20-րդ դարի ժառանգության միջազգային կոմիտե։ Հայաստանի կողմից կոմիտեի փոխնախագահն էր Նունե Չիլինգարյանը և նա հատուկ նամակ է հղել ղեկավարությանը և դիմել է, որպեսզի այդ կազմակերպությունը նամակով դիմի Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի իրենք սկսեն զբաղվել ծածկած շուկայի հարցով»։

Նախախորհրդարանի անդամի խոսքերով, երեկ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր Ծածկած շուկայի խնդիրը, ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցից փախնում է. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում այլմոլորակայիններ են գործում, որոնց գործունեությունը հնարավոր չի ֆիքսել, հնարավոր չի պատժել, այլ հնարավոր է միայն քննարկումներ անել, որոնց արդյունքում երևա, որ Հայաստանում պետական կառավարման բոլոր մարմինները չեն գործում, անգործունյա են»,-նշեց Գարեգին Չուգասզյանը։