Ուղիղ միացում «Մեդիա կենտրոնից»
Հոկտեմբերի 4-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի /Lance Price/ մամուլի ասուլիսը:
Ասուլիսին ներկա կլինի նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը /Jonathan Aves/, ով կներկայացնի Փրայսին և նրա գործունեությունը:
Ասուլիսի ընթացքում Լանս Փրայսը կխոսի Հայաստան իր այցելության նպատակի, Հայաստանից ստացած տպավորությունների, ինչպես նաև լրագրության ոլորտում իր մասնագիտական փորձի ու բրիտանական մամուլի մասին:
Լանս Փրայսը որպես լրագրող աշխատել է BBC-ում, այնուհետև դարձել վարչապետ Թոնի Բլերի հատուկ խորհրդականը:
Փրայսն այժմ էլ իր քաղաքական մեկնաբանություններն է նեկայացնում BBC-ով և բրիտանական այլ հեռուստառադիոընկերություններով, ինչպես նաև պարբերաբար թղթակցում CBS News-ի London Comment հավելվածին: Նա հոդվածներ է գրում The Guardian-ի, The Independent-ի և Australian Financial Review-ի համար:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Բրիտանական խորհուրդն իրենց գործընկերների հետ հոկտեմբերի 1-ից Հայաստանում կազմակերպում են Բրիտանիայի օրեր՝ "Britain is..." խորագրով միջոցառումներ:
Հոկտեմբերի 4-ին՝ ժ. 13:30-ին, «Մեդիա կենտրոն»-ում կանցկացվի քննարկում՝ «Թափառող շների խնդիրը Երևանում» թեմայով:
Քննարկման բանախոսներն են.
Նարե Արամյանը՝ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի (Միացյալ Թագավորություն) հայաստանյան ներկայացուցիչ,
Ալֆրեդ Հունանյանը՝ քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ,
Ալբերտ Ներսեսյանը, շների վարժեցնող, հոգեբան,
Ալին Գոյանը, «Դինգո թիմ» ՀԿ անդամ:
Քննարկման ընթացքում «Մեդիա կենտրոնը» կներկայացնի ինֆոգրաֆիկա, որում արտացոլված են «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ի և «Դինգո թիմ» ՀԿ-ի գործունեության արդյունքները՝ քանակական տվյալներ ստերջացված, վնասազերծված, քնեցված, որդեգրված, բուժօգնության ստացած շների վերաբերյալ:
Հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Կենդանիների համաշխարհային օր: