Զ. Փոստանջյանի վրա ձվեր չեն նետվի
Վաղը` հոկտեմբերի 5-ին, ժամը 1955-ին Փարիզից Երևան չվերթի ինքնաթիռով Երևան կժամանի ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է այն հարցը` ինչպե՞ս դիմավորել Զարուհի Փոստանջյանին` բողոքի ակցիաներո՞վ, թե՞ ի նշան աջակցության ծաղկեփնջերով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կոչ է արել ՀՀ ոստիկանության ծառայությանը, ապահովելու ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա մտերիմների անվտանգությունը:
Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, արդյոք վաղը օդանավակայանում բողոքի ակցիա կազմակերպելո՞ւ են, ինչպես դա արեցին ժամանակին կրկին ԵԽԽՎ-ից վերադարձող Շավարշ Քոչարյանի և Արտաշես Գեղամյանի ժամանման դեպքում:
Պարոն Ավագյանը պատասխանեց. «Անկեղծ ասած չենք պատրաստվում որևէ նման գործողության, քանի որ մենք չենք գտնի ակցիայի մի տեսակ, որն ավելի շատ կխայտառակի Զարուհի Փոստանջյանին, քան իր արարքը: Թող հանգիստ լինեն, մենք երբեք չենք իջնի այդքան ներքև, այդ մակարդակի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ